«Զարմանալի թրքասեր ազգ ենք»
Advertisement 1000 x 90

«Զարմանալի թրքասեր ազգ ենք»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին շրջանում Հայաստանում բավական մոդայիկ երևույթ է դարձել թրքասիրությունը… Երկու տարվա մեջ որոշ անողնաշարների մոտ թրքասիրությունը և դրան միախառնված նավթախավիարային դիվանագիտությունը բերեց տարրական դավաճանության… Հիմա այդ տականքները դարձել են Ալիևի խամաճիկները և կամակատարները… Դրանից հետո որոշ հոգեկան հիվանդներ և «հերոստրատոսյան» բարդույթով տառապողներ ԶԼՄ-ներում երևալու համար սկսեցին բացահայտորեն ցույց տալ անսահաման թրքասիրությունը և ջուր լցնել Ալիևի ջրաղացին…

Հետո գործը հասավ նրան, որ ՀՀ-ում իրենց թրքասիրությունն արդեն չթաքցրեցին նաև որոշ քաղաքական ուժեր՝ գովազդելով ազերիների հետ բարիդրացիական հարաբերությունները… Սակայն այդ գովազդի ժամանակ նրանք այդպես էլ չբացատրեցին, թե ինչ գնով և ինչպես են այդ «բարիդրացիականությունը» հաստատելու մի երկրի հետ, որի ղեկավարությունը ոչ միայն պահանջում է իրեն հանձնել Արցախը, այլև կասկածի տակ է դնում Հայաստանի գոյությունը, որն, ըստ Բաքվի, ստեղծվել է Արևմտյան Ադրբեջանի տարածքում… Հիմա էլ ադրբեջանական ԶԼՄ-ների հերոսուհին գյումրեցի 15-ամյա Անգելինա Պապիկյանն է՝ ռուսաստանյան НТВ հեռուսաընկերության «Ты супер» երաժշտական պրոեկտի մասնակիցը…

Հաջորդ փուլ չանցած Անգելինան, լրագրողի այն հարցին, թե ո՞ւմ է նա ցանկանում, որ հաղթի,պ ատասխանել է. «Ես ցանկանում եմ, որ հաղթի իմ ընկերուհին՝ Փարվինան… Ես նրան շատ սիրեցի…». Իսկ Փարվիան, հարգելիներս, Ադրբեջանից է…

Ես, իհակե, հասկանում եմ, որ սա մանկական մրցույթ է և պետք չէ երեխաների մեջ ատելություն սերմանել և քաղաքականացնել… Սակայն իմ համաքաղաքացի գեղեցկուհի Անգելինան,շատ լավ կլիներ որ իմանար,թե Փարվիանայի ազգակիցները ինչ վերաբերմունք ունեն հայ ժողովրդի նկատմամբ…

Թե Փարվինայի ավագ եղբայրներն ինչ արեցին ուղիղ մեկ տարի առաջ Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում… Անգելինան լավ կլիներ իմանար, թե Փարվինայի ազգակիցները ինչպես էին հայոց բանակի զինվորի գլուխը հպարտությամբ ման տալիս գյուղից գյուղ…

Անգելինան գոնե ՊԵՏՔ է գիտենար Շիրակի մարզի այն 11 հերոսներին,որոնք իրենց կյանքը զոհեցին մեր անվտանգության համար… Ես չեմ ասում,որ դեռահասների մոտ թուրքի նկատմամբ ատելություն պետք է քարոզել… Սակայն դեռահասները պետք է գիտենան, թե ում հետ գործ ունեն…

Պետք է իմանան,որ պատրաստ լինեն հակադարձելու…Թուրքը սովոր է թիկունքից հարձակվել և հարվածել… Համոզված եմ, որ եթե Փարվինային նույն հարցը տային, ապա նաև ԵՐԲԵՔ Անգելինայի աունը չէր տա… Չէր տա, որովհետև նրան դաստիարակել են հայատյացության ոգով…

Չէր տա,քանի որ մինչև հարցազրույց տալը նրա հետ համապատասխան աշխատանքներ կտանեին ադրբեջանցի դիվանագետները… Նրան սովորեցրել են, որ մեծանա և դառնա Ռամիլ Սաֆարովի նման հերոս… Իսկ մենք այս ընթացքում թրքասիրություն ենք գովազդում… Մարդասիրությունից ենք խոսում, երբ միջազգային հարաբերություններում գերակշռում են գիշատչային նորմերը… Հարգելիներս, թրքասիրությունը նույն թուրքի կողմից ընդունվում է որպես թուլություն և վախկոտություն…»: