ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ գրելով.
«Մոտեցող հզոր ցիկլոնի ամպամածության ծածկը արբանյակային լուսանկարի վրա:
Այսօրվանից սկսած մինչև ապրիլի 16-ը Հայաստանը գտնվելու է Միջերկարական ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում: Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Հատկապես առատ անձրևներ են կանխատեսվում վաղը առավոտյան:
Չնայած տեղումնառատ եղանակին ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում, քանի որ մոտեցող ցիկլոնը իր հետ բերում է նաև հարավային տաք օդային հոսանքներ»: