Հազարավոր քրիստոնյաներ հավաքվել են Երուսաղեմում սպասելով Սուրբ կրակին
Advertisement 1000 x 90

Հազարավոր քրիստոնյաներ հավաքվել են Երուսաղեմում սպասելով Սուրբ կրակին

Հազարավոր քրիստոնյաներ ողջ աշխարհից, այդ թվում՝ ուխտավորներ Հայաստանից, Հին Երուսաղեմի փողոցներում սպասում են  Սուրբ կրակին, որն ամեն տարի վառվում է Զատկի տոնի առթիվ Երուսաղեմի Քրիստոսի Հարության մայր տաճարում, որտեղ գտնվում է սուրբ գերեզմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուխտավորները գալիս են Հին քաղաք վաղ առավոտից: Հավատացյալների հիմնական մասն անցնում է Յաֆֆյան դարպասներով: Ոստիկաններն ու զինվորականները հերթապահում են Հին Երուսաղեմի պատի պարագծով: Պատվիրակությունների անդամներն անցնում են հատուկ անվանական անցագրով, դրանց դիզայնն ամեն տարի փոխվում է` կրկնօրինակներից խույս տալու նպատակով: Առաջիններից մեկը քաղաք մուտք գործելու թույլտվություն են տալիս հեռուստատեսային խմբերին ու ֆոտոլրագրողներին:

Հավատացյալները Սուրբ գերեզմանին են մոտենում լամպերով և 33 մոմերից փաթեթներով` Հիսուս Քրիստոսի կյանքի տարիների թվով:

Այս տարի Սուրբ Զատիկը նույն օրը նշում են քրիստոնեական բոլոր ուղղությունները: Ուխտավորների մեծ մասն իրենց համար սուրբ քաղաք են ժամանել ուրբաթ օրը: Հավատացյալները հավաքվում են 100-200 հոգանոց խմբերով:



Նման նյութեր