Անգլիայի առաջնության 33-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Սաութհեմփթոնի» դարպասը:
Առաջին խաղակեսում դարպասի գրավում չի արձանագրվել: 55-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հանդիպման հաշիվը բացել է հյուրերի ավագ Վենսան Կոմպանին: 77-րդ րոպեին Լերոյ Սանեն կրկնապատկել է մանչեսթերցիների առավելությունը, իսկ երեք րոպե անց Սերխիո Ագուերոն ձևակերպել է վերջնական հաշիվը:
Այս հաղթանակի շնորհիվ Խոսեպ Գվարդիոլայի թիմը վաստակել է 64 միավոր և բարձրացրել երրորդ տեղ:
armsport.am