Աթլետիկոն 1 րոպեում չիրացրեց երկու 11 մետրանոց. մադրիդցիները հաղթեցին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Աթլետիկոն 1 րոպեում չիրացրեց երկու 11 մետրանոց. մադրիդցիները հաղթեցին

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթել է «Օսասունային»:

Դուբլի հեղինակ է դարձել բելգիացի կիսապաշտպան Յանիկ-Ֆերեյրա Կարասկոն, մեկ անգամ աչքի է ընկել բրազիլացի պաշտպան Ֆիլիպե Լուիսը: Հանդիպման վերջին րոպեներին Կարասկոն կարող էր նաև դառնալ հեթ-տրիկի հեղինակ, սակայն չի կարողացել հաջող իրացնել 11 մետրանոցը: Մադրիդցիների կիսապաշտպան Թոմասը մեկ րոպե անց նույնպես վրիպել է 11 մետրանոցից:

Այս հաղթանակի շնորհիվ Դիեգո Սիմեոնեի թիմը վաստակել է 65 միավոր և գտնվում է երրորդ տեղում, իսկ «Օսասունան» 17 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

armsport.am