Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է «Վարդար»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Advertisement 1000 x 90

Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է «Վարդար»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է մակեդոնական «Վարդար»-ի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, Բարսեղյանը թիմի երկրպագուների քվեարկության արդյունքով ստացել է ձայների 63 տոկոսը: Խուան Ֆելիպե Ռիբեյրոն ստացել է ձայների 23 տոկոսը, իսկ Դեյան Բլաժևսկին` 14 տոկոսը:

Մարտին 23-ամյա Բարսեղյանը «Վարդար»-ի կազմում անցկացրել է 3 խաղ և խփել երկու գոլ: