Երեկ Երևանի պետական տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ «The Beautified Project» ռոք խմբի մենահամերգը: Համերգի մեկնարկին մի քանի երգ կատարեց նաև երգչուհի Նարինե Դովլաթյանը: Ռոք խումբը հանդիսատեսին ներկայացրեց իր 11 տարվա լավագույն երգերը՝ թվով 4 ալբոմից: Նշենք, որ ռոք խմբի համերգին ներկա էր նաև ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

































