Գնահատման և թեստավորման կենտրոնից տեղեկացանք, որ արդեն քննարկվել է, թե որ օրերին պետք է անցկացվեն հանրակրթական դպրոցների պետական ավարտական քննությունները և ուղարկվել ՀՀ կրթության ու գիտության նախարարի հաստատմանը:
12-րդ դասարանի երեք ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ օրերին.
«հայոց լեզու և գրականություն»- հունիսի 7-ին,
մաթեմատիկա- հունիսի 14-ին,
հայոց պատմություն- հունիսի 21-ին:
9-րդ դասարանի ավարտական քննությունները նախատեսվում են հետևյալ հաջորդականությամբ.
հայոց լեզու (փոխադրություն) – հունիսի 5-ին,
գրականություն (բանավոր) – հունիսի 8-ին,
մաթեմատիկա – հունիսի 12-ին,
օտար լեզու (բանավոր) – հունիսի 15-ին,
բնագիտություն – հունիսի 19-ին,
հայոց պատմություն – հունիսի 22-ին,
ռուս գրականություն (բանավոր) – հունիսի 26 -ին:
Կրթության և գիտության նախարարությունից մեզ պատասխանեցին, որ ավարտական քննությունների օրերը նախարարի հրամանով կհաստատվեն առաջիկա երեքշաբթի, հետևաբար դրանք պաշտոնապես կհրապարակվեն հաստատվելուց հետո: