Բնապահպանության տեսչությունը շարունակում է Գոշ լճի տարածքում ստուգման աշխատանքները. նախարար
Advertisement 1000 x 90

Բնապահպանության տեսչությունը շարունակում է Գոշ լճի տարածքում ստուգման աշխատանքները. նախարար

Տավուշի մարզում Գոշ լճի ափին կուտակված տիղմի մաքրման աշխատանքները իրականացնելու են «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները: Ապրիլի 22-ին լրագրողների և բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«Գոշ լճի տարածքում իրականացված աշխատանքների վերաբերյալ ծառայողական քննության արդյունքում նկատողություն է արվել անտառապահին, որովհետև նա պետք է տեղեկացված լիներ և համարժեք գործողություն ձեռնարկեր: Բնապահպանության տեսչությունը շարունակում է ստուգման աշխատանքները՝ գնահատելու բնությանը պատճառված վնասի չափը»,- նշեց նախարարը:

Նախարարի խոսքով` Գոշ լճի ափին կուտակված տիղմի մաքրման աշխատանքը կատարելու են «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները այդ տարածքի վարձակալի ֆինանսավորմամբ: