ԵԼՔ դաշինքն էլ ներկայացրեց իր ավագանու անդամների թեկնածուներին: Ցուցակում ընդգրկված է նաև Նելլի Ղարդյանը, ում ընդամենը մի քանի շաբաթ առաջ տեսանք Հանրապետական կուսակցության քարոզարշավի «բազմաչարչար» տեսահոլովակում:
Չեմ կարող չնշել, որ տեսահոլովակի ամենաէնտուզիազմով ու խանդավառ աղջիկը հենց Նելլին է, ով պարում է, ցատկոտում, երգում, իսկ տեսահոլովակի ամենասկզբում էլ սելֆի է անում. մի խոսքով «տժժում» է հանրապետականի երիտթևը ներկայացնող մի քանի հարյուր երիտասարդների հետ՝ վարչապետի ընկերակցությամբ:
Բայց արի ու տես, որ Նելլին այսօր էլ չի հարում Հանրապետականի գաղափարախոսությանը ու մտնելով ԵԼՔ դաշինքի շարքերն արդեն առաջադրվել է Երևանի ավագանու թեկնածու:
Ոմանք կարող են փորձել սրանից հայոց հարց դարձնել ու սկսել քրքրել ԵԼՔ-ին ու Նելլիին, իսկ ես արդեն վաղուց դադարել եմ զարմանալ հայաստանյան քաղաքականության պարադոքսներով, այնպես որ, այս ամենը միայն ժպիտ է առաջացնում: