Ի՞նչ կարող է լինել աղցանից ավելի պարզ: Թարմ, խրթխրթան տերևներ, բանջարեղեն, և թեթև կշտացնող օգտակար ճաշատեսակը պատրաստ է: Հենց դրա համար էլ աստղերը բառացիորեն պաշտում են աղցանները, և յուրաքանչյուրն ունի իր ֆիրմային բաղադրատոմսը:
Քրիսի Թեյգեն
Բաղադրիչներ. հազար, խնձոր, կարմիր սոխ, ընկույզ, երկնագույն պանիր:
Սոուս. ձիթայուղ և գինու քացախ:
Բեյոնսե
Բաղադրիչներ. կաղամբ, վարունգ, գազար, ջրիմուռ (նորի), համեմ, ռեհան, կանաչ սոխ, բոված նուշ:
Սոուս. թահին, կիտրոնի հյութ, սխտոր և ձիթայուղ:
Սելենա Գոմես
Բաղադրիչներ. հնդկահավ, ավոկադո, լոբի, տարատեսակ կանաչիներ:
Սոուս. գինու քացախ, ձիթայուղ, դիժոնյան մանանեխ և կիտրոնի հյութ:
Ժիզել Բունդհեն
Բաղադրիչներ. կաղամբ, լոլիկ չերի, բազուկ, բրոկոլի, կարտոֆիլ, ավոկադո, ջրային կոտեմ:
Սոուս չկա:
Ջենիֆեր Էնիսթոն
Բաղադրիչներ. բլղուր, վարունգ, մաղադանոս, անանուխ, կարմիր սոխ, սիսեռ, ֆետա պանիր, պիստակ:
Սոուս չկա:
Ջեսիկա Ալբա
Բաղադրիչներ. քերած գազար, ավոկադո, լոլիկ չերի, կիտրոնի հյութ, ձիթայուղ:
Սոուս. ձիթայուղ և կիտրոնի հյութ:
Քեյթ Հադսոն
Բաղադրիչներ. ռուկոլա, ձմերուկ, ֆետա պանիր, սոխ շալոտ:
Սոուս չկա:
Միրանդա Քերր
Բաղադրիչներ. գրիլում պատրաստված սաղմոնաձուկ, սպանախ, ֆենհել, կանաչ ձիթապտուղ, լոլիկ, գազար:
Սոուս. կիտրոնի հյութ:
Ջուլիա Ռոբերթս
Բաղադրիչներ. պանչետա, բրյուսելյան կաղամ, պիստակ, այծի պանիր «Մանչեգո», ձու պաշոտ:
Սոուս չկա:
Քիմ Քարդաշյան
Բաղադրիչներ. Սպանախ, գրիլում պատրաստված հավի կրծքամիս (նախօրոք մարինացված լայմի կտորներով), ֆետա պանիր, սոուս «Ռանչ»:
Քիմ Քարդաշյանի երկրորդ աղցանի բաղադրիչներ. հնդկահավի փափկամիս, մոցարելա, լոլիկ, ծլեցրած ցորեն, արևածաղկի սերմեր:
Սոուս չկա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը