Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ջահերով երթ է անցկացվել Գյումրիում
Advertisement 1000 x 90

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ջահերով երթ է անցկացվել Գյումրիում

Գյումրիում ապրիլի 24-ին երեկոյան Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ  տեղի ունեցավ ավանդական դարձած ջահերով երթ: Գյումրեցի երիտասարդները քայլերթը սկսելը նախ «Անի» թաղամասի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակից, ապա երթի մասնակիցները ոտքով Անի թաղամասից քայլեցին մինչև Գյումրու Բագրատունյաց պուրակ, որտեղ տեղադրված է Եղեռնի 100-ամյակին նվիրված «Վերածնունդ» հուշակոթողը: Ջահերով քայլերթն ընթացել է «Ճանաչում», «Ճանաչիր» վանկարկումներով: Գյումրեցի երիտասարդների ձեռքերին եղել է այն երկրների դրոշները, որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: