Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոչ ոք չի կասկածում, որ ընտրությունների միջոցով հնարավոր չէ իշխանություն փոխվել, սակայն դեռ ոչ-ոք չի հիմնավորել, որ ընտրությունների միջոցով հնարավոր չէ փոխել ընդդիմությանը: Հիմա անդրադառնանք Երևանի ավագանու ընտրություններին: Փաստորեն այս ընտրությունների ժամանակ պայքարն ընթանում է ընդդիմության տիտղոսի համար: Եվ քանի-որ «ընդդիմությունները» իրականում իշխանության հետ կիսելու ոչինչ չունեն, ապա միմյանց հետ կիսելու բան ունեն, և այդ բանը «իսկական ընդդիմության» կոչումն է:
Եթե ԵԼՔ-ը պարտվում է Ծիրանին, ապա ԱԺ ընտրություններից ընդամենը կարճ ժամանակ անց զրկվում է միակ ընդդիմության տիտղոսից, ավելին, փաստորեն դա կնշանակի անվստահություն ԵԼՔ-ին` գոնե Երևանում: Ինչ վերաբերվում է Երկիր Ծիրանիին, ապա պարտության դեպքում նրանք կորցնելու ոչինչ չունեն` սակայն հաղթելու դեպքում կարող են լուրջ քայլ կատարել դեպի «իսկական ընդդիմության» տիտղոսը: Մյուս կողմից ԵԼՔ-ը կարող է հայտնվել ծուղակում, որովհետև եթե շարունակենք ԵԼՔ-ի «համբալի» դիսկուրսը, ապա ըստ սահմանման «համբալներն» իրենց ձայնը տալու են ՀՀԿ-ին, սակայն եթե Ծիրանը հաղթի ԵԼՔ-ին, ապա իրավիճակը բարդանում է` «ոչ համբալները» նախընտրում են Ծիրանին: Փաստորեն, նման զարգացման պարագայում ԵԼՔ-ի համար գաղափարական ճգնաժամ է առաջանում»: