Պլանավորել և կազմակերպել է Անդրկովկասի բանկերի թալանումը։
Ութ անգամ ձերբակալվել է, աքսորվել է, չորս անգամ փախուստի է դիմել։
Մեղադրվել է ցարական ոստիկանության հետ համագործակցելու մեջ, սակայն այդ մեղադրանքը մինչ օրս ապացուցված չէ։
Տանել չէր կարողանում ֆիլմերի մեջ էրոտիկ տեսարանները․ դրանք նրան կատաղության էին հասցնում։
Սեղանի շուրջ սիրում էր ռուսական ազգային երգեր երգել։
Պաշտում էր ընթերցանությունը․ բնակարանում, գրասենյակում, անգամ ամառանոցում հսկայական գրադարաններ ուներ։ Կարդում էր հիմնականում պատմության, փիլիսոփայության, մարքսիզմի, տնտեսագիտության մասին։
Տանել չէր կարողանում աթեիստական գրականությունը, որն անվանում էր «հակակրոնական մակուլատուրա»։
Տիրապետում էր վրացերենին, ռուսերենին, հին հունարենին, ինչպես նաև դեռ ճեմարանից լավ գիտեր սլավոնական եկեղեցական լեզուն։ Ըստ որոշ ուսումնասիրողների՝ գիտեր նաև անգլերեն և գերմաներեն, իսկ գրառումները, որոնք նա թողնում էր իր գրքերի մեջ, հունգարերեն և ֆրանսերեն էին։ Հասկանում էր հայերեն և օսական լեզուն։ Սակայն հիշենք, որ Տրոցկին իր հարցազրույցներից մեկում ասում էր․ «Ստալինը ո՛չ օտար լեզուներին, ո՛չ էլ օտար կյանքին չի տիրապետում»։
Փաստաթղթերը, նամակները և այլ գրությունները չափազանց գրագետ էր գրում։
Մանուկ հասակում ձեռքի վիրավորման պատճառով 1916 թ․ ազատվել է բանակից։
Խմում էր միայն «Ցինանդալի» և «Թելաինի» գինիներ։ Երբեմն նաև կոնյակ էր ըմպում, իսկ օղի՝ երբեք:
Ստալինը շատ էր սիրում առօրյա կյանքի մասին կատակներ անել։ Ինչպես նաև սիրում էր նկարել։
ԽՍՀՄ հանգստյան տների մեծ մասը կառուցվել է Ստալինի նախաձեռնությամբ։
Չէր ընդունում Լենինի հայտնի «Ապրիլյան թեզիսները», սակայն համաձայն էր Լենինի մտքերի հետ հայրենիքի, պատերազմի և քաղաքացիական հեղափոխության վերաբերյալ։
Կուսակցության գլուխ լինելու 10 տարիների ընթացքում Ստալինը երեք անգամ հրաժարական է խնդրել։ Իրականում այդ խնդրանքները կուսակիցներին ստուգելու համար էր անում։
«Կարևոր չէ, թե ինչպես են քվեարկել, կարևորը, թե ինչպես են հաշվել ձայները», – ասել է Ստալինը 1934 թ․՝ կուսակցության գլխավոր քարտուղարի ընտրությունների ժամանակ։
1945 թ․ Հաղթանակի շքերթի ժամանակ ական գտնող վիրավոր շանը, ում Ջուլբարս էին անվանում, Ստալինի հրամանով իր վերարկուով Կարմիր հրապարակ բերեցին։
Նրա 70-ամյակին նվիրված նվերների ցուցակը 1949 թ․ դեկտեմբերից մինչև 1953 թ․ մարտ հրապարակվել է թերթերում։
Ամերիկյան Times ամսագրի կողմից երկու անգամ ճանաչվել է տարվա մարդ։ Առաջին անգամ 1940 թ․, իսկ երկրորդ անգամ՝ 1943 թ․։
Ստալինի մահվան օրը Իսրայելում սգի օր հայտարարվեց։
Մինչ 2004 թ․ եղել է Բուդապեշտի պատվավոր քաղաքացի, մինչ 2007 թ․՝ Կոշիցեի (Սլովակիա), իսկ մինչև այսօր համարվում է չեխական Չեսկե Բուդեեվիցե քաղաքի պատվավոր քաղաքացի։
Նախկին ԽՍՀՄ երկրներում և Ռուսաստանում մինչ օրս գոյություն ունեն 30 ավելի փողոցներ, որոնք անվանված են Ստալինի պատվին։