«Բեզդելնիկները» մտել են քաղաքականություն. Իգիթյանը՝ «դեվչոնկա» Փոստանջյանի ու «ջարդող-փշրող» Փաշինյանի մասին. 1in.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Բեզդելնիկները» մտել են քաղաքականություն. Իգիթյանը՝ «դեվչոնկա» Փոստանջյանի ու «ջարդող-փշրող» Փաշինյանի մասին. 1in.am

«Մենք շատ դաժան և ծանր պատմություն ենք ունեցել, և էսօր հանկարծ մի «դեվչոնկա» հայտարարում է՝ ես Երևանը գրավելու եմ: Ուզում եմ հասկանալ, ի՞նչն է գրավելու…

Տարոն Մարգարյան, Զարուհի Փոստանջյան, Նիկոլ Փաշինյան. ինչո՞վ հիշեմ այս երեք թեկնածուներին: Զարուհի Փոստանջյանը միջազգային հարթակներում օտարների ներկայությամբ իմ երկրի վրա ցեխ էր շպրտում:

Նիկոլ Փաշինյանը մարտի ծանր օրերին ավտոբուսների, տրոլեյբուսների «կռիշներում» վազվզում էր ու գոռում՝ ջարդե՛ք, փշրեք, վառե՛ք…:

Ինչքան «բեզդելնիկ» կա, մտել է քաղաքականություն… Իսկ Տարոն Մարգարյանը սիրում է աշխատել, գործով է զբաղված», -այսօր Կենտրոն համայնքում նախընտրական քարոզչության շրջանակներում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ ավագանու թեկնածու Լևոն Իգիթյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

1in.am



Նման նյութեր