Թուրքիայում արգելափակել են «Wikipedia» առցանց հանրագիտարանը
Advertisement 1000 x 90

Թուրքիայում արգելափակել են «Wikipedia» առցանց հանրագիտարանը

Թուրքիայի իշխանությունները արգելափակել են «Wikipedia» առցանց հանրագիտարանը, հաղորդում է «Hurriyet»-ը՝ հղում կատարելով Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի խորհրդին։ Նշվում է, որ Խորհուրդը անցկացրել է տեխնիկական և իրավաբանական գնահատում և համապատասխան քայլեր է ձեռնարկել «wikipedia.org» կայքի նկատմամբ՝ հիմնվելով «5651» օրենքի վրա։ Նման որոշման դրդապատճառների մասին տեղեկություններ չկան։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սահմանադրական հանրաքվեից հետո առցանց հանրագիտարանում Էրդողանին անվանել էին «բռնապետ»։



Նման նյութեր