Հարավաֆրիկացի բռնցքամարտիկը մահացել է նոկաուտի ենթարկվելուց հետո
Advertisement 1000 x 90

Հարավաֆրիկացի բռնցքամարտիկը մահացել է նոկաուտի ենթարկվելուց հետո

Հարավաֆրիկացի բռնցքամարտիկ Գերբերտ Նկաբիտին (10-2-1, 10 նոկաուտ) մահացել է Բոքսբուրգի Sunward Park հոսպիտալում նոկաուտի ենթարկվելուց հետո,- հաղորդում է «Fightnews»-ը:

Բռնցքամարտիկը մահացել է ապրիլի 29-ին: Նա ապրիլի 28-ին մենամարտ էր անցկացրել Ուիլիս Բալոյիի հետ, ում հետ մենամարտում կորցրել է գիտակցությունը:

Նկաբիտիի մարզիչը հայտնել է, որ մարզիկը մենամարտի ժամանակ դժգոհել է, որ իր համար բարդ է շնչել:

armsport.am