Վենեսուելայում սպանվել է Անսոատեգիի նահանգի պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական շարժման առաջնորդը, ինչի մասին հայտնել է El Universal պորտալը:
Հանցագործությունը կատարվել է Էլ Տիգրե քաղաքում: Շարժման ակտիվիստ 28-ամյա Խուան Լոպեսը մասնակցում էր ժողովի, երբ նրան է մոտեցել հանցագործը, արագորեն հանել զենքը և մի քանի անգամ կրակել: Ըստ որում վիրավորվել է երեք մարդ:
Երկրում պահպանվում է քաղաքական լարվածությունը, տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում է այդ թվում ուանողական հասարակայնությունը: Մայիսի 4-ին Վենեսուելայի Կենտրոնական համալսարանի առնվազն 14 ուսանողներ են տուժել ուսումնական հաստատության շրջանում իշխանությունների քաղաքականության դեմ՝ նրանց կազմակերպած բողոքի ակցիան ցրելիս:
Ապրիլի սկզբից մինչև մայիսի 4-ը Վենեսուելայում ցույցերի ընթացքում բռնությունը 35 մարդու կյանք է խլել, ևս 717 հոգի տուժել է: Մայիսի 4-ին այս տվյալները հրապարակել է հարավամերիկյան երկրի գլխավոր դատախազությունը: