ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային վարչությունը (TSA) մայիսի 4-ին ավտոմոբիլային բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունների շրջանում նախազգուշացում է տարածել առևանգված ֆուրերի միջոցով երկրում հարձակումներ կատարելու հնարավորության մասին: Այդ մասին հայտնել է CBS հեռուստաընկերությունը, որը ձեռք է բերել համապատասխան շրջաբերականը:
Դրանում նաև բերված է վիճակագրություն, որին համապատասխան 2014 թվականից ի վեր ահաբեկիչները կատարել են առնվազն 17 հարձակումներ բեռնատար ավտոմոբիլների միջոցով, որոնց հետևանքով զոհվել է 173 մարդ և տուժել 667-ը: TSA-ն նաև առանձին հիշեցրել է անցյալ տաի Նիսում տեղի ունեցած որբերգության մասին:
2016 թվականի հուլիսի 14-ին Նիսում կատարված ահաբեկչական գործողության ընթացքում արմատական իսլամիստ Մոհամեդ Բուխլելը բեռնատարով մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, որոնք Ֆրանսիայի ազգային տոնի օրը հավաքվել էին Անգլիական առափնյակում նայելու հրավառությունը: 19-տոննանոց ավտոմեքենայի անիվների տակ զոհվել էր 86 մարդ, այդ թվում՝ բազմաթիվ երեխաներ: Տարբեր աստիճանի ծանրության վերքեր է ստացել 458 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: