Սիրիայում ահաբեկիչները ռուսական էլեկտրոնիկայով դիպուկազարկ հրացաններ են օգտագործում. «Կոմերսանտ»
Advertisement 1000 x 90

Սիրիայում ահաբեկիչները ռուսական էլեկտրոնիկայով դիպուկազարկ հրացաններ են օգտագործում. «Կոմերսանտ»

Սիրիայում ահաբեկիչների մոտ գտել են դիպուկազարկ զենք ռուսական էլետրոնիկայով: Այդ մասին մայիսի 4-ի երեկոյան հայտնել է «Կոմերսանտ» թերթի կայքը:

«Սիրիայում զինվորական մասնագետները, զննելով ոչնչացված ահաբեկիչների զենքը, պարզել են, որ «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումների դիպուկահարներն օգտագործում են գիշերային տեսունակության նշանոցներ՝ Ռուսաստանի ձեռնարկություններում արտադրված էլեկտրոնիկայով»,- գրել է «Կոմերսանտը»:

Թերթի տվյալներով՝ Սիրիայում դիպուկահարների գնդակներից  առնվազն չորս ռուս զինծառայող է զոհվել: