«Կանաչներն» Էյֆելյան աշտարակի վրա ցուցապաստառ են կախել Լե Պենի «Ազգային ճակատի» դեմ
Advertisement 1000 x 90

«Կանաչներն» Էյֆելյան աշտարակի վրա ցուցապաստառ են կախել Լե Պենի «Ազգային ճակատի» դեմ

Greenpeace­ի ակտիվիստները մայիսի 5­-ի առավոտյան Փարիզի Էյֆելյան աշտարակի վրա ամրացրել են մեծ ցուցապաստառ Ֆրանսիայի ազգային նշանաբանով՝ «Ազատություն: Հավասարություն: Եղբայրություն» մակագրությամբ՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին բողոքելով «Ազգային ճակատ» կուսակցության դեմ:

«Ազատություն: Հավասարություն: Եղբայրություն: Ազգային ճակատին թույլ չենք տա սպառնալիքի տակ դնել մեր արժեքները»,­ գրել են ակտիվիստներն իրադարձությունների վայրից լուսանկարի տակ Twitter ցանցում՝ կազմակերպության Ֆրանսիայի ստորաբաժանման օգտահաշվում:

Reuters գործակալության տեղեկատվությամբ՝ Ֆրանսիայի գլխավոր տեսարժան վայրերից մեկում վիթխարի դեղին պաստառի ամրացման ակցիային մասնակցել են Greenpeace-­ի 12 ակտիվիստներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր