Սերբական Նովի Սադ քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Հունահռոմեական ոճում 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը երրորդ տեղի համար գոտեմարտում 5:0 հաշվով հաղթեց Ուկրաինան ներկայացնող Դմիտրի Տիմչենկոյին:
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը սփոփիչ գոտեմարտում 4:3 հաշվով հաղթել էր Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովին:
Քառորդ եզրափակչում Ալեքսանյանը պարտություն էր կրել նորվեգացի Ֆելիքս Բալդաուֆից, այնուհետև սփոփիչ գոտեմարտի իրավունք ստացել, քանի որ Բալդաուֆը հասավ մինչև եզրափակիչ:
Եվրոպայի առաջնությանը Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը հաստատվեց միայն վերջին օրերին, քանի որ մարզման ժամանակ հայ ըմբիշը ծնկի վնասվածք էր ստացել:
armsport.am