Մենք ոչ միշտ ենք ժամացույցին նայում որևէ բան ուտելուց առաջ։ Սակայն սնունդ ընդունելուց որոշ ժամանակ անց մենք անհարմարություն ենք զգում, որովայնի փքվածություն է առաջանում, իսկ ժամանակի ընթացքում նաև ավելորդ քաշ ենք հավաքում։ Marketium.ru կայքը գրում է, որ սխալ ժամանակ ընդունված սնունդը կարող է անհարմարություններ առաջացնել։ Ցանկը կօգնի կողմնորոշվել, թե որ մթերքը երբ է պետք օգտագործել։
Կաթնաշոռ
Լավագույն ժամանակը ցերեկային ժամերն են։ Այս դեպքում այն օգնում է նյութափոխանակությանը, հանգստացնում նյութափոխանակության համակարգը։ Կաթնաշոռն օգտագործելու վատագույն ժամանակը երեկոն է. սա հատկապես խորհուրդ չի տրվում, եթե հակված եք մրսածության հետ կապված հիվանդությունների։
Բրինձ
Լավագույն ժամանակը ցերեկային ժամերն են։ Այս ժամերին նյութափոխանակությունն առավել արագ է, ինչը հնարավորություն է տալիս այրել ածխաջրերից ստացվող բոլոր կալորիաները։ Վատագույն ժամանակը երեկոն է։ Այս դեպքում բրինձը նպաստում է ավելորդ քաշի առաջացմանը։
Խնձոր
Լավագույն ժամանակն առավոտն է։ Բջջանյութի մեծ քանակի շնորհիվ խնձորը նպաստում է աղեստամոքսային տրակտի աշխատանքին և կանխարգելում է փորկապությունը։ Վատագույն տարբերակը երեկոյան և քնելուց առաջ օգտագործելն է։ Օրգանական թթուներն առաջացնում են բարձր թթվայնություն և անհարմարություն որովայնում։ Պեկտինը ծանրաբեռնվածություն է ստեղծում նյութափոխանակության համար։
Քաղցրավենիք
Օգտագործման լավագույն ժամանակն առավոտն է։ Մեր օրգանիզմում արտադրվող ինսուլինը շաքարի դեմ լավագույնս պայքարում է առավոտյան։ Ամբողջ օրվա ընթացքում հնարավորություն կունենաք քաղցր ուտելու արդյունքում ստացած կալորիաները։ Վատագույն ժամանակը երեկոն է։ Այս դեպքում շաքարը նպաստում է ավելորդ քաշի առաջացմանը։ Այն նաև գրգռում է նյութափոխանակության համակարգը, ինչը հանգեցնում է անհանգիստ քնի։
Բանան
Լավագույն ժամանակը ճաշն է։ Բջջանյութի մեծ քանակության շնորհիվ բանանն օգնում է նյութափոխանակության համակարգին։ Բանանը ցածրացնում է թթվայնությունը՝ նպաստելով այրոցի թեթևացմանը։ Բանան ուտելու վատագույն ժամանակն ուշ երեկոն է։
Միս
Լավագույն ժամանակը ցերեկային ժամերն են։ Այն նյութափոխանակության համար դժվար մթերք է։ Սպիտակուցների մեծ քանակի շնորհիվ նպաստում է ֆիզիկական ուժի ավելացմանը, լավացնում կենտրոնացումը։ Միս ուտելու վատագույն ժամանակը երեկոն է։ Այն ծանրացնում է նյութափոխանակությունը՝ այդպիսով հանգեցնելով անհանգիստ քնի։
Լոբազգիներ
Լավագույն ժամանակը երեկոն է։ Բջջանյութով հարուստ լոբազգիները՝ լոբին, ոսպը, օգնում են նյութափոխանակության համակարգին, նվազեցնում խոլեստերինի մակարդակի իջեցմանը։ Ուտելու վատագույն ժամանակն առավոտն է։ Այս դեպքում դուք կարող եք գրգռել ապորժակը, արդյունքում՝ ավելորդ կալորիաներ ընդունել։
Ընկույզ
Լավագույն ժամանակը երեկոն է։ Դրանք բազմաթիվ օգտակար նյութեր են պարունակում, այդ թվում՝ օմեգա-3 ճարպաթթուներ և հակաօքսիդանտներ։ Ապացուցված է, որ սրանք լավացնում են ուղեղի վիճակը։ Վատագույն ժամանակն առավոտը, ցերեկային ժամերն ու գիշերն են։ Այս ժամերին ընկույզն ամենաքիչ օգուտն է տալիս օրգանիզմին։
Թուզ և դեղձ
Օգտագործելու լավագույն ժամանակը վաղ առավոտն է։ Այս դեպքում թուզն ու դեղձն արագացնում են նյութափոխանակությունը, գործի գցում այս համակարգը։ Վատագույն ժամանակը երեկոն է։ Այս դեպքում սրանք հանգեցնում են գազերի առաջացմանը։
Պանիր
Ուտելու լավագույն ժամանակն առավոտն է։ Քիչ քանակով ուտելու դեպքում կարող է կանխարգելել ավելորդ քաշի առաջացումը և որովայնի փքվածությունը։ Վատագույն ժամանակը երեկոն է. պանիրը նյութափոխանակության համար բարդ մթերք է, ինչի արդյունքում այն կարող է լավ չմշակվել և հանգեցնել ավելորդ քաշի առաջացմանը։
Կաթ
Լավագույն ժամանակը գիշերն է։ Տաք կաթը հանգստացնում է օրգանիզմը և լավացնում քնի որակը։ Վատագույն ժամանակն առավոտն է։ Առանց համապատասխան ֆիզիկական ակտիվության կաթը բարդ մթերք է նյութափոխանակության համար, ինչը կարող է խախտել սնունդ ընդունելու ժամերը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը