Չեմպիոնների լիգայի «Ատլետիկո»-«Ռեալ» խաղից առաջ
Advertisement 1000 x 90

Չեմպիոնների լիգայի «Ատլետիկո»-«Ռեալ» խաղից առաջ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի երկրորդ խաղում Մադրիդի «Ատլետիկո»-ն կհյուրընկալի «Ռեալ»-ին:

«Ատլետիկո»-ի և «Ռեալ»-ի առաջին խաղում, որը կայացել էր «Սանտյագո Բեռնաբեո» մարզադաշտում, «արքայական ակումբը» հաղթանակ տոնեց Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ:

«Ռեալ»-ը կարող է դառնալ միակ ակումբը, որ երկու տարի անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգայում: Սակայն «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստները «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում եվրոգավաթների 35 խաղերից 29-ում հաղթանակ են տարել:

«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի կարծիքով, «Ատլետիկո»-ն ամեն ինչ անելու է իր թիմի հաջողությանը խոչընդոտելու համար: «Հարկավոր է շարունակել այն, ինչ խաղադաշտում անում էինք ամբողջ մրցաշրջանում` նվիրվել 100 տոկոսով և չմտածել ուրիշ բանի մասին»,- ասել է Զիդանը:

«Ատլետիկո»-ի մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսքով, «ատլետներին» պետք է օգնի իր դաշտում խաղալու հանգամանքը: «Ես չեմ ուզում իմ ֆուտբոլիստների մեջ տեսնել խաղացողների, ովքեր չեն հասկանում այս խաղի էմոցիոնալ պահը»,- ասել է Սիմեոնեն:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում այսօր՝ մայիսի 10-ին Երևանի ժամանակով 22:45-ին «Ատլետիկո»-ն կընդունի «Ռեալ»-ին: