«Ով կարողանա էս լիմոնից գոնե ևս մի կաթիլ քամի՝ 1000 դոլար պարգև կստանա…»
Advertisement 1000 x 90

«Ով կարողանա էս լիմոնից գոնե ևս մի կաթիլ քամի՝ 1000 դոլար պարգև կստանա…»

Մեսրոպ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կրկեսի արտիստը ՀՀ կառավարության անդամներին ցույց է տալիս իր ուժը. վերցնում է կիտրոնը, ափի մեջ ճզմելով՝ մի բաժակ հյութ քամում, ապա դիմում ներկաներին.

– Ով կարողանա էս լիմոնից գոնե եւս մի կաթիլ քամի՝ 1000 դոլար պարգեւ կստանա:
Ներկաներից լղարիկ մեկը մոտենում է, վերցնում նույն ճզմած լիմոնն ու եւս երկու բաժակ հյութ քամում:
Կրկեսի արտիստը զարմացած դիմում է նրան

– Դուք ո՞վ եք…

– Վարդան Հարությունյան, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ…

Բարի լույս, Հայություն»: