ՀՀ քաղաքացիները կարող են առանց խոչընդոտների ՌԴ-ում մեքենա վարել
Advertisement 1000 x 90

ՀՀ քաղաքացիները կարող են առանց խոչընդոտների ՌԴ-ում մեքենա վարել

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են առանց խոչընդոտների Ռուսաստանի Դաշնության տարածքում վարել տրանսպորտային միջոցներ, ինչպես Հայաստանի Հանրապետության ազգային, այնպես էլ միջազգային (ազգայինի հետ միասին) վարորդական վկայականներով: Այս մասին հայտնում է Ճաապանրհային ոստիկանությունը:

1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննա քաղաքում ստորագրված «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող Հայաստանի Հանրապետության ազգային և միջազգային վարորդական վկայականները վավեր են կոնվենցիայի անդամ (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում) բոլոր երկրներում: Իսկ ինչ վերաբերում է որևէ երկրի տարածքում անմիջականորեն տրանսպորտային միջոց վարելու հետ կապված ձեռնարկատիրական և (կամ) աշխատանքային գործունեության իրականացմանը (օրինակ՝ տաքսու կամ երթուղային ավտոբուսի վարորդ կամ առաքիչ աշխատելը), ապա այդ դեպքում վարորդական վկայականի կիրառության հարցը կարգավորվում է տվյալ երկրի օրենսդրությամբ: