Աստանայի բնակչուհին տունը քանդելուց պաշտպանելու համար պատերին փակցրել է Նազարբաևի նկարները (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Աստանայի բնակչուհին տունը քանդելուց պաշտպանելու համար պատերին փակցրել է Նազարբաևի նկարները

Աստանայի բնակչուհի Նեսպկուլ Ույաբաևան իր տունը փրկելու համար, որը ենթակա է ապամոնտաժման, տան պատերին փակցրել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի լուսանկարները: Կնոջ կարծիքով այդ 91 նկարները կկանգնեցնի շինարարներին, իսկ չինովնիկները Աստըծուց չեն վախենում, բայց Նազարբաևից վախենում են:

Այդ տանն ապրում է 7 հոգի, որոնք, տունը քանդելու դեպքում կհայտնվեն փողոցում, քանի որ տրվելիք փոխհատուցումը չի բավականացնի նոր տուն գնելու համար:

Նազարբաևը՝ ինքը, հրամայել է մաքրել քաղաքի կենտրոնը հնամենի տներից, հավելելով, որ երեսը մաքրել եք, իսկ հետույքը բաց թողել:

Հուսանք, որ նախագահը կօգնի բազմանդամ ընտանիքին:

currenttime.tv

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը



Նման նյութեր