Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» կգերազանցի Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես գալու համար պարգևավճարների 1 միլարդ ֆունտ ստերլինգի սահմանը:,- գրում է «Daily Mail»-ը:
Պրեմիեր լիգայի ստեղծումից (1992 թվական) մինչև 2016/17թթ. մրցաշրջանի մեկնարկը «կարմիր սատանաները» աշխատել էին 870,3 մլն ֆունտ:
Հաղորդվում է, որ ընթացիկ մրցաշրջանի համար «Մանչեսթեր Յունայթեդը» կստանա 140 մլն ֆունտ ստերլինգ:
Երկրորդ տեղում է «Արսենալը», որը Պրեմիեր լիգայի պատմության ընթացքում ստացել է 842,8 մլն ֆունտ ստերլինգ: Երրորդ և չորրորդ տեղը կիսում են «Լիվերպուլը» և «Չելսին», որոնք աշխատել են 815,4 մլն եվրո:
armsport.am