ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին (Հաղպատի խաչմերուկ) տեղի ունեցած փլուզման հետևանքները վերացնելու, մասնավորապես, ճանապարհը քարաբեկորներից մաքրելու համար նշված հատվածում երթևեկությունը մի քանի ժամով երկկողմանի կդադարեցվի:
Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: