Թրամփը Լավրովին պատմել է մարդատար ինքնաթիռ պայթեցնելու ԻՊ-ի պլանների մասին. ABC
Advertisement 1000 x 90

Թրամփը Լավրովին պատմել է մարդատար ինքնաթիռ պայթեցնելու ԻՊ-ի պլանների մասին. ABC

Տեղեկատվությունը, որն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովին հայտնել է Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ, վերաբերել է մարդատար ինքնաթիռ պայթեցնելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պլաններին: Այս մասին հայտնել է ամերիկյան ABC հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի աղբյուրների վարկածով՝ այդ տեղեկություններն սկզբնապես ստացվել են ԻՊ-ի շարքերում գործող իսրայելացի լրտեսի կողմից: Խոսքը վերաբերել է ԱՄՆ մեկնող ինքնաթիռում ահաբեկչական գործողություն կազմակերպելու զինյալների մտադրություններին: Այդ նպատակով ծայրահեղականները որոշել են օգտագործել նոութբուքի կոպուսում թաքցված ռումբ:

Վաշինգտոնն այս հետախուզական տվյալները համարել է վստահության արժանի և հենց այդ պատճառով է քննարկել Եվրոպայի երկրներից ԱՄՆ ժամանող ինքնաթիռների սալոն նոութբուքեր տանելու արգելք սահմանելու հնարավորությունը: ABC-ի պնդմամբ՝ այն բանից հետո, երբ Թրամփը Լավրովին հայտնել է հիշյալ տեղեկությունները, լրտեսի կյանքին վտանգ է սպառնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր