«Վաշինգտոնի կենտրոնում Էրդողանի արածը ապտակ է Սպիտակ Տանն ու Պետդեպին». Սուրեն Սարգսյան
Advertisement 1000 x 90

«Վաշինգտոնի կենտրոնում Էրդողանի արածը ապտակ է Սպիտակ Տանն ու Պետդեպին». Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի Facebook-յան գրառումը.

«Վաշինգտոնի կենտրոնում Էրդողանի արածը ապտակ է Սպիտակ Տանն ու Պետդեպին

Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության աշխատակիցների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա առաջին հերթին ապտակ է Վաշինգտթնին և Սպիտակ Տանը։ Էրդողանի պետական պահպանության ծառայության աշխատակիցները ծեծի են ենթարկել խաղաղ ցուցարար հայերին, եզդիներին և քրդերին։ Հետևությունը մեկն է։ Վաշինգտոնի կենտրոնում Թուրքիայի նախագահը կարող է իրեն թույլ տալ ծեծել ԱՄՆ քաղաքացիներին և մնալ անպատիժ։ ԱՄՆ իշխանությունները պարտավոր են պատժել վայրենիներին, հայտարարությամբ հանդես գալ և պաշտպանել իրենց քաղաքացիներին՝ անկախ նրանց էթնիկ ծագումից։ Հակառակ պարագայում փլվում է այն սկզբունքը, որ ԱՄՆ-ում մարդու իրավունքները պաշտպանված են»։



Նման նյութեր