Նիդեռլանդների թագավորը գաղտնաբար մարդատար ինքնաթիռի օդաչու է աշխատում
Advertisement 1000 x 90

Նիդեռլանդների թագավորը գաղտնաբար մարդատար ինքնաթիռի օդաչու է աշխատում

Նիդեռլանդների Վիլեմ Ալեքսանդր թագավորը խոստովանել է, որ կանոնավոր կերպով օդաչու է աշխատում մարդատար ավիագծերում՝ ըստ որում դա արել է գաղտնաբար, տեղեկացնում  BBC-ին:

Միապետն ամսական երկու անգամ կատարել է երկրորդ օդաչուի պարտականություններ KLM Cityhopper ընկերության չվերթներում, որը հիմնականում սպասարկում է Եվրոպայի երկրները:

Վիլեմ Ալեքսանդրը սիրում է ուղևորներին ողջունել անձնակազմի անունից՝ ըստ որում չհայտնելով իր անունը: Այնուամենայնիվ,  ճանապարհորդներից ոմանք ձայնից կռահում են, թե ով է նստում ղականվի առջև:

Վիլեմ Ալեքսանդրն, ինչպես նշում է BBC-ն՝ վկայակոչելով De Telegraaf թերթը, առաջիկա ամռանը պատրաստվում է բարձրացնել իր որակավորումը և Fokker 70 հանրանավից անցնել Boeing 737 ընտանիքի ավելի մեծ ինքնաթիռի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: