Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը tert.am-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ Սեյրան Օհանյանը Ռուսաստանից վերադարձել է Հայաստան: Չվերադառնալու մտադրության մասին հարցին ի պատասխան Ռուզաննա Խաչատրյանն ասել է, թե Սեյրան Օհանյանը երկար տարիներ եղել է Հայաստանի ռազմա-քաղաքական պատասխանատուներից մեկը եւ երբեւէ չի դադարի լինելուց:
Միաժամանակ, Ռուզաննա Խաչատրյանն ասել է, թե չի պատասխանի Օհանյանի փոխարեն, սակայն նշել է, որ նա մտահոգ է պետության ապագայով եւ միաժամանակ «նորմալ, մարդկային հարաբերություններ ունի բոլոր կուսակցությունների, երկրի բոլոր կարևոր պաշտոններում գտնվող անձանց հետ»: «Այ սա կարող եմ հաստատ ասել: Բոլորը բոլորի հետ շփվում են, անկախ նրանից, թե ինչպիսի կարծիքներ ունեն ապագայի (երկրի կառավարման ձևի) վերաբերյալ: Եվ երբևիցե չեմ կարծում, որ այդ հարաբերությունները թշնամական կլինեն»,- հայտարարել է Ռուզաննա Խաչատրյանը: