Սենթ-Քիթս և Նևիսի հավաքականի հետ կայանալիք ընկերական խաղից առաջ լրագրողների հետ հանդիպեց Ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը:
Մամուլի ասուլիսին ներկայացավ նաև հարձակվող Գևորգ Ղազարյանը, որն ապաքինվում է վնասվածքից հետո.
– Գևորգ ապաքինումդ ի՞նչ փուլում է գտնվում և հիմա ինչպե՞ս ես քեզ զգում:
– Համեմատաբար ավելի լավ է: Օրեցօր ավելի լավանում է: Մեկ ամսից կգնամ Գերմանիա՝ շարունակելու բուժումը: Այնուհետև կմիանամ թիմին: Առիթից օգտվելով ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ՀՖՖ-ին՝ ամեն ինչ շատ բարձր մակարդակով կազմակերպելու համար:
– Կհասցնե՞ք վերականգնվել մինչև սեպտեմբեր:
– Հուսով եմ՝ այո:
– Ակումբում ինչպե՞ս ընդունեցին այն հանգամանքը, որ դու այդպիսի լուրջ վնասվածք ստացար հավաքականի կազմում:
– Նորմալ արձագաքեցին, բայց իհարկե տխրեցինք, քանի որ կորցրին ինձ մրցաշրջանի կարևոր հատվածում: Ամեն դեպքում, թիմն ըմբռնումով մոտեցավ և հասկացավ իրավիճակը:
Հրայր Մկոյան.
«Վիճակս լավ է: Վերջին խաղում վնասվածք էի ստացել, բայց հիմա լիարժեք մարզվում եմ: Ընկերական խաղում մեր առաջիկա մրցակցի մասին այնքան էլ շատ բան չգիտեինք: Մարզիչները մեզ տեղեկատվություն տրամադրեցին և հիմա բավականին տեղեկացված ենք: Ամեն ինչ անելու ենք հաղթանակի հասնելու համար՝ կարևոր ստուգատեսից առաջ»:
armsport.am