Այսօր՝ հունիսի 15-ին, վաղը մյուս օրը գիշերը ժամանակ առ ժամանակ Հայաստանի մարզերի զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձր ամպրոպ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմեդ ծառայությունից:
Հունիսի 18-ին 19-ին հիմնականում երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է ամպրոպ, որի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հունիսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Մայրաքաղաք Երևանում հունիսի 15-ի, 16-ի, 17-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-19-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է ամպրոպ, հնարավոր է կարճատև անձրև: