Հայտնի կոմպոզիտոր Արաքսյա Մուշեղյանն իր շուրջն է համախմբել մի շարք անվանի հայ արվեստագետների ոչ միայն Հայաստանից, այլ նաև աշխարհի տարբեր երկրներից: Նրանք հայ հանդիսատեսի դատին կհանձնեն «Ամեն» միջազգային շոուն:
«Ամեն» հայկական էպիկական դրամայի գլխավոր գաղափարը մյուս ժողովուրդներին մեր ինքնությունը, հայկական մշակույթը ցույց տալն է: Սիմֆոնիկ նվագախումբ, դասական երգչախումբ, փոփ և ֆոլք համույթներ, պարային համույթ, ինչպես նաև ճանաչված հայկական և արևմտյան օպերային կատարողներ` նրանք բոլորը միաժամանակ կլինեն նույն բեմում:
«Ամեն» երաժշտական դրամատիկ շոու ներկայացման պրեմիերան տեղի կունենա հունիսի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մանրամասները` տեսանյութում: