Քարիմ Բենզեմա. Երազում եմ Ռեալի հետ տիտղոսներ նվաճելու մասին
Advertisement 1000 x 90

Քարիմ Բենզեմա. Երազում եմ Ռեալի հետ տիտղոսներ նվաճելու մասին

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման հայտնել է, որ մտադիր չէ փոխել ակումբային գրանցումը:

«Ցանկանում եմ` որքան հնարավոր է շուտ մեկնարկի հաջորդ մրցաշրջանը: «Ռեալի» հաջողությունները պայմանավորված են աշխատանքով:

Երազում եմ շարունակել «Ռեալի» հետ տիտղոսներ նվաճելը»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է «Marca»-ն:

«Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հաստատել է, որ «Ռեալը» ցանկանում է երկարաձգել Բենզեմայի հետ պայմանագիրը, որը գործում է մինչև 2019 թվականը:

armsport.am