
Լոնդոնի «Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին հայտարարել է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի պայմանագրի երկարաձգումը կատալոնական «Բարսելոնայի» հետ անխուսափելի էր:
«Իհարկե, հնարավոր չէր այնպիսի տարբերակ, որում Մեսսին չէր երկարաձգի պայմանագիրը:
Ո՞վ կարող է Լեոյին փոխարինել «Բարսելոնայում»: Ինչ-որ մեկը կարծո՞ւմ է, որ «Մոնա Լիզային» Լուվրում կարելի է փոխարինել»,- Անրիի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:
Հիշեցնենք, որ Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ կավարտվեր 2018 թվականին, սակայն կատալոնացիները համաձայնության են եկել այն երկարաձգելու շուրջ:
armsport.am