Արթուր Ջանիբեկյանը ճանաչվել է Ռուսաստանի դաշնային մեդիա հոլդինգի լավագույն առաջնորդ
Advertisement 1000 x 90

Արթուր Ջանիբեկյանը ճանաչվել է Ռուսաստանի դաշնային մեդիա հոլդինգի լավագույն առաջնորդ

«Գազպրոմ-Մեդիա ժամանցային հեռուստաընկերության» գործադիր տնօրեն, Արթուր Ջանիբեկյանը դարձել է XVII-րդ «Ռուսաստանի Մեդիա մենեջեր-2017» ազգային մրցանակի դափնեկիր: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հուլիսի 6-ին՝ Մոսկվայում:

Այդ մրցանակը շնորհվել է Արթուր Ջանիբեկյանին «Հոլդինգների զարգացման, արդյունավետ կառավարման, ինչպես նաև, զվարճանքի և հումորային բովանդակությամբ ոլորտներում նվաճումների համար»:

Քվեարկության չորս տուրերում 90 հոգուց, լավագույն թոփ-մենեջերներին ընտրում էին հասարակական կազմակերպություններ, փորձագիտական ​​խորհրդի (450 հոգի) անդամներ, ժյուրիի անդամները և մրցանակային խորհրդի անդամ հոգաբարձուների խորհրդը:

rusarminfo.ru