Իսպանական հեղինակավոր «Marca» պարբերականն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունյաթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«2016/17 մրցաշրջանի գերազանց ընթացքը մեծացրեց Մխիթարյանի, ինչպես նաև հայկական ֆուտբոլի համբավը, երբ նա օգնեց իր թիմին անգլիական լիգայի գավաթում, Սուպերգավաթում և Եվրոպա լիգայում:
Մրցաշրջանի ընթացքում խփած 11 գոլերով նա «կարմիր սատանաների» երկրորդ լավագույն ռմբարկուն դարձավ` Զլատան Իբրահիմովիչից հետո, մինչդեռ 28-ամյա ֆուտբոլիստը նաև 5 փոխանցման հեղինակ է դարձել»,- գրում է հոդվածագիրը:
«Գոլեր հեղինակելով «Սենթ-Էտիենի», «Ռոստովի», «Անդերլեխտի» և «Այաքսի» հետ խաղերում` Հայաստանի հավաքականի ավագն իր ազգին դրեց քարտեզի վրա` դառնալով Հայաստանի առաջին ֆուտբոլիստը, որը նվաճում է եվրագավաթային մրցաշարի տիտղոս:
Ընդհանուր առմամբ, նա այժմ 18 տիտղոս է նվաճել 4 երկրներում` Հայաստանում, Ուկրաինայում, Գերմանիայում և Անգլիայում, և նա առհասարակ մտադրություն չունի կանգ առնել այսքանով»,- գրում է «Marca»-ն:
Իսպանական պարբերականը նաև փաստում է, որ 2017/18 մրցաշրջանը կարևոր կլինի Մխիթարյանի և նրա թիմի համար, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» վերադառնում է Չեմպիոնների լիգա:
armsport.am