Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը պաշտպանության վրա ԱՄՆ-ից շատ են ծախսում. SIPRI. b4b.am
Advertisement 1000 x 90

Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը պաշտպանության վրա ԱՄՆ-ից շատ են ծախսում. SIPRI. b4b.am

Հայաստանը, Ադրբեջանը և աշխարհի ևս 17 երկիր իրենց ՀՆԱ-ի նկատմամբ տոկոսային հարաբերակցությամբ պաշտպանության ոլորտի վրա ավելի շատ են ծախում, քան ԱՄՆ-ը՝ 3.3%, նշված է Խաղաղության հիմնախնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (Stockholm International Peace Research Institute, SIPRI) զեկույցում:

SIPRI-ն ուսումնասիրության է ենթարկել 171 երկրի ՀՆԱ-ն, համաձայն որի՝ երկրի ՀՆԱ-ի 6%-ից ավելին պաշտպանական ծախսերի վրա են ուղղում հետևյալ երկրները՝ Օման՝ պաշտպանության վրա ծախսում է ՀՆԱ-ի 16.2%-ը, ապա Հարավային Սուդանը՝ 13.8%-ով, Սաուդյան Արաբիան՝ 13.7%-ով, Իրաքը՝ (9.1%), Ալժիրը (6.2%);
Երկրի ՀՆԱ-ի 4-6% սահմանագիծը հատում են Իսրայելն ու Ռուսաստանը (երկուսն էլ՝ ՀՆԱ-ի 5.4%), Ադրբեջանը և Բահրեյնը (երկուսը՝ 4.6-ական տոկոս), Հայաստանը (4.5%), Հորդանանը (4.2%), Լիբանանը (4.1%), Ուկրաինան (4.0%):

ՀՆԱ-ի 4%-ից ցածր, բայց ԱՄՆ-ից շատ են պաշտպանական կարիքների վրա ծախսում Մավրիտանիան և Մյանման (համապատասխանաբար 3.9% յուրքանչյուրը), Բրունեյը (3.7%), Անգոլան, Կոլումբիան և Ղրղըզստանը (երեքն էլ 3.5%), ինչպես նաև Պակիստանը (3.4%):

ԱՄՆ-ը պաշտպանության վրա ծախսում է ՀՆԱ-ի 3.3%-ը, սակայն պաշտպանության վրա ընդհանուր ծախսերի ծավալով ԱՄՆ-ը բացարձակ առաջատար է:

Համեմատության համար նշենք, որ Հնդկաստանը պաշտպանությանն ուղղում է ՀՆԱ-ի 2.3%-ը, Չինաստանը՝ ՀՆԱ-ի 1.9%-ը:

b4b.am