ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ժողովուրդ, խնդրում եմ ձեզ, արևի տակ եռացող ձեր մեքենաների ու պատշգամբների ջերմաչափների +50, +55, +60 աստիճան ցուցմունքով նկարները ինձ մի ուղարկեք, օդի ջերմաստիճանը չափվում է բացարձակ ստվերում, արևի ուղիղ ճառագայթների տակ Հայաստանում +75 աստիճան ջերմաստիճան էլ կարող է գրանցվել»: