Ինչո՞ւ էր ոստիկանը ցանկանում ձերբակալել օպերային երգչուհի, վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ էր ոստիկանը ցանկանում ձերբակալել օպերային երգչուհի, վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանին

Այսօր զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երևանում:

Երբ օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ‌ Մագդա Մկրտչյանը Շինարարների փողոցի վրա գտնվող իր բնակարանում պարապել է, հարևանի բողոքի հիման վրա, նրան է այցելել ոստիկանության Աջափնյակի բաժնի ներկայացուցիչը:

Այդ մասին Մագդա Մկրտչյանն ասաց Asekose.am-ի հետ զրույցում՝ մասնավորապես նշելով.

«Այսօր Մոցարտ երգելու համար քիչ մնաց ինձ ձերբակալեին: Ոստիկանը ներխուժեց իմ բնակարան և հարցրեց`ո՞վ է երգչուհին: Ի՞նչ անեմ, ռեպերտուարս փոխե՞մ»: