Կառլոս Մենեմը, որը Արգենտինայի ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է 1989-1999թթ., ծնվել է 1930 թվականին` որոշ տվյալների համաձայն՝ հայ ներգաղթյալների ընտանիքում, որոնք Արգենտինա էին ժամանել Սիրիայից Հայոց ցեղասպանության տարիներին:
Մենեմի հայրը քրիստոնեության հետևորդ էր, մայրը՝ ալաուի: Չնայած այն բանին, որ վաղ տարիներին Կառլոս Մենեմը եղել է մոր ազդեցության ներքո ու դաստիարակվել մուսուլմանական ավանդույթներով, հասուն տարիքում ընդունել է քրիստոնեություն ու մկրտվել Հայկական կաթոլիկ եկեղեցում:
Մենեմի քաղաքական կյանքը սկսվել է 1958թ. Ազգային սենատ ընդունմամբ: Ավելի ուշ նա երեք անգամ ընտրվել է Լա-Ռիոխա նահանգի նահանգապետ, որտեղ ծնվել է, իսկ 1989թ. զբաղեցրել է երկրի ղեկավարի պաշտոնը:
Նրա նախագահությունը եղել է բավական հակասական՝ նրան անվանել են «հրաշագործ»` տնտեսության մեջ գրանցված հաջողությունների համար, սակայն քննադատել են խոշոր սկանդալներին առնչություն ունենալու համար՝ կապված երրորդ երկրներին զենքի վաճառքի ու միջոցների վատնման մեջ:
Կառլոս Մենեմը Արգենտինայի միակ նախագահն է, որ այդ պաշտոնում նախագահել է երկու ժամկետ անընդմեջ (5-ական տարի):
Նրա կառավարման տարիներին Արգենտինայի հայ համայնքը դարձել է աշխարհում հայկական սփյուռքի շարժիչ ուժերից մեկը:
Նրա օգնականների թվում եղել են հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնցից մեկը՝ Կառլոս Մելքոնյանը (Մենեմի տնտեսական խորհրդականը), 2015թ. դարձել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահ:
Չնայած այն բանին, որ Կառլոս Մենեմը զբաղեցրել է այդքան բարձր պաշտոն, նա երբեք չի թաքցրել իր կիրքը թանկ ավտոմոբիլների, կանանց և ֆուտբոլի հանդեպ (երկու անգամ եղել է ամուսնացած):
Լինելով նախագահ՝ նա ընկերություն էր անում Դիեգո Մարադոնայի հետ:
Ըստ՝ Rusarminfo-ի