Ղազախստանը հրաժարվում է կիրիլիցայից
Advertisement 1000 x 90

Ղազախստանը հրաժարվում է կիրիլիցայից

Գագիկ Համբարյանի գրառումը:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբարև հայտարարել է,որ կիրիլիցան խեղաթյուրում է ղազախերենը…

“Ղազախերենում չկա “щ”, “ю”, “я”, “ь” տառերը…Դրանք օգտագործելով մենք խեղաթյուրում ենք ղազախերենը,որի պատճառով էլ անցնում ենք լատինատառ այբուբենին…”

Հիշեցմեմ,որ Ղազախստանի իշխանությունները վերջերս են որոշում կայացրել անցնել լատինատառ այբուբենին… Դպրոցներում այն կսկսվի դասավանդվել 2022 թ-ից…

Հետաքրքիր է,տեսնես Ռուսաստանում ինչու՞ հիստերիա չեն բարձրացնում Նազարբաևի այս որոշման կապակցությամբ… Մինչև Ղազախստանը,խորհրդային հանրապետություններից Ադրբեջանն է առաջինը հրաժարվել կիրիլիցայից…

Այս երկու հանրապետություններում բացի նրանից,որ էթնիկ մեծամասնության այբուբենն է եղել կիրիլիցայով,ԽՍՀՄ տարիներին ռուսները ևս մեծ թիվ են կազմել…Օրինակ՝ Ադրբեջանում մինչև 1990 թ-ը ռուսների թիվը 500 հազարից ավել է եղել,իսկ հիմա նրանց թիվը չի գերազանցում 100 հազարը…Ղազախստանում մինչև ԽՍՀՄ փլուզումը ռուսները կազմել են բնակչության 50% ավելը… Իսկ վերջին մարդահամարի տվյալներով Ղազախստանի բնակչության ընդամենը 24%-ն են ռուս…Սակայն ՌԴ-ում չեն ցանկանում անդրադառնալ այս հարցերին…

Մոսկվայում շատ հիացած են պաշտոնական Բաքվի “ռուսոֆիլ” քաղաքականությունից…Անտեղյակ և շատ դեպքերում ծախու ռուս գործիչները “30 արծաթի” դիմաց դիֆիրամբներ են երգում Ալիևների ռուսասիրության մասին…Ոչ ոք չի հարցնում ազերի ռուսասերներին,թե ի՞նչ տեղի ունեցավ 1990 թ-ի հունվարին Բաքվում և ադրբեջանական այլ քաղաքներում…Իսկ իրականությունը նրանում է,որ հայերի ջարդերի հետ մեկտեղ ազերիները հաշվեհարդար տեսան նաև ռուսներից…Սակայն Մոսկվայում չեն սիրում անդրադառնալ այդ հարցերին…

Հ.Գ.Մոսկվան լավ կլինի Բաքվին և Աստանային պարտադրի ռուսերենը հռչակել պաշտոնական լեզու իրենց երկրներում և թույլ չտա,որ իր ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի գործընկեր Նազարբաևը այսպիսի բացահայտ հակառուսական քայլեր կատարի…Թե՞ ուժը պատում է Հայաստանի վրա,որտեղ ռուսները չնչին թիվ են կազմում և մեզ ինչ-որ անհեթեթ բաներ պարտադրելով ինքնահաստավում է…



Նման նյութեր