Հրապարակախոս Տիգրան Հակոբյանի Facebook-յան գրառումը.
«Չգիտեմ, ճիշտ էր, թե սխալ Է.Էրնեկյանին Ազգային հերոսի կոչում շնորհելը. այս թեմայի շուրջ բանավեճին չեմ մասնակցի:
Պարզապես կտեղեկացնեմ, որ 1994 թ. Էռնեկյանը «Հայաստան» հիմնադրամի միջոցով Հեռուստառադիոպետկոմին հատկացրեց USD 250 000:
Այդ գումարով վերազինեցինք և՛ TV-ն, և՛ ռադիոն նորագույն տեխնիկայով, առաջին համակարգիչները գնեցինք, շունչ քաշեցինք:
Առանց այդ սարքավորումների եթերը հաստատ «սատկելու էր»… Նույն 1994-ին Բուենոս-Այրեսում պարոն Էրնեկյանի հետ քննարկեցինք Հայկական հեռուստատեսության հաղորդումները արբանյակով հեռարձակելու հեռանկարները, և նա խոստացավ USD 1 մլն հատկացնել այդ ծրագրին: Այն ժամանակ չստացվեց ավարտին հասցնել այդ գործը, մենք պատրաստ չէինք:
Արգենտինայում տեսա, թե ինչ հսկա ազդեցություն ունի հայ գործարարը այդ երկրի տնտեսության, տեղեկատվական քաղաքականության վրա:
Կարող եք համաձայն լինել կամ չլիներ այս որոշման հետ, բայց Էռնեկյանի հասցեին վատ բաներ մի ասեք:
Տաղանդավոր գործարար է, մեծ հայրենասեր…»: