Գերմանիայի 6-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» բաց թողեց հաղթանակը «Վոլֆսբուրգի» նկատմամբ:
Հանդիպումը կայացավ Մյունխենի «Ալյանց Արենայում» և ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:
33-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը: 9 րոպե անց «Բավարիայի» կազմում աչքի ընկավ Արյեն Ռոբենը:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «գայլերը» կարողացան կրճատել հաշվի տարբերությունը: Գոլով աչքի ընկավ Մաքսիմիլիան Առնոլդը:
83-րդ րոպեին փոխարինման մտած Դանիել Դիդավին հավասարեցրեց հաշիվը՝ փրկելով իր թիմին պարտությունից:
Այս խաղից հետո «Բավարիան» 13 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: «Վոլֆսբուրգը» 6 միավորով 11-րդ տեղում է:
armsport.am