«Հայաստան. հոգու շոշափում». հուզիչ պատմություն, որը գրավել է սոցցանցերը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Հայաստան. հոգու շոշափում». հուզիչ պատմություն, որը գրավել է սոցցանցերը. armeniasputnik.am

Առաջին քրիստոնյա երկրի մասին պատմող «Հայաստան, հոգու շոշափում» տեսահոլովակը (Armenia — a Touch of Spirit) հաշված րոպեների ընթացքում գրավեց համացանցը։

«Կարևոր չէր միայն այն, որ աշխարհը տեսնի Հայաստանը։ Մենք ուզում էինք փոխանցել այն հույզերն ու ապրումները, որ զգում է այս երկիր այցելած ցանկացած անձ», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց տեսահոլովակի հեղինակ, «Fairyland Hospitality Group»-ի հիմնադիր և տնօրեն Արթուր Կարապետյանը։

Նրա խոսքով` տեսանյութի նկարահանումներն ու մոնտաժային աշխատանքները սկսել են իրականացնել հունիսի 5-ին, իսկ ավարտել են սեպտեմբերի 8-ին։ Հեղինակները տեսանյութի մեջ ներառել են երկրի հիմնական տեսարժան վայրերը` Խնձորեսկից մինչև Գառնի, Գանձասարից մինչև Ջերմուկի ջրվեժ։ Նկարահանումներին մասնակցել է նաև Արցախի պարային համույթներից մեկը։

«Մենք ուզում էինք բոլորովին այլ Հայաստան ցույց տալ, երկրի յուրաքանչյուր անկյունը ներկայացրել ենք այլ տեսանկյունից, թռչնի թռիչքի բարձրությունից», — ասաց Կարապետյանը։

Տեսանյութի համար երաժշտությունը երկար են փնտրել, ի վերջո կանգ են առել անգլիացի կոմպոզիտոր Էլիոթ Միդլթոնի ստեղծագործության վրա։

Նախագծի հեղինակները հուսով են, որ իրենց աշխատանքը կդառնա Հայաստանի և Արցախի այցեքարտը և ուղեցույց կլինի շատերի համար։

armeniasputnik.am