
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Facebook-յան իր էջում գրում է.
«ՀՀ ոստիկանությունը բազմիցս տեղեկացրել է, որ ՀՀ պետական սահմանի անցման բոլոր կետերում շաբաթվա յուրաքանչյուր օր և ժամի գործում է հին նմուշի անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու ծառայությունը։
Այսինքն, այն դեպքում, երբ քաղաքացին ունի խնդիր շտապ ճամփորդելու հետ կապված կամ ճամփորդելուց առաջ մոռացության է մատնել և չի դիմել անձնագրում վավերականության նշում կատարելու համար, իսկ օրը ոչ աշխատանքային է կամ աշխատանքային ժամն ավարտվել է, կարող է դիմել սահմանային անցման կետում գործող ԱՎՎ ծառայությանը։
___________________________________________________
Անհրաժեշտ է ընդունել ի գիտություն.
–մինչև 35 տարեկան արական սեռի քաղաքացիները իրենց հետ պետք է ունենան զինվորական գրքույկ կամ զինհաշվառումը հավաստող այլ փաստաթուղթ, իսկ տարկետում ունենալու դեպքում՝ այն հավաստող փաստաթուղթ,
–բացի յուրաքանչյուր տարվա համար վճարվող 1.000-ական դրամ պետական տուրքից, վճարվում է նաև միանվագ 10.000 դրամ տուրք՝ անկախ վավերացման տարիների քանակից»։