53-ամյա Էրվեն և 46-ամյա Ռոուզ-Մարին ապրել են իրենց որդեգրած տարբեր ընտանիքներում Ֆրանսիայի Աուբե հյուսիս-արևելյան ռեգիոնում, մինչև որ 2006թ. նրանց ճանապարհները հատվել են, և նրանք սիրահարվել են իրար: Շուտով նրանց մոտ չքնաղ աղջիկ է ծնվել, սակայն երբ զույգը ծննդյան վկայականի համար հայտ է ներկայացրել, մերժում է ստացել: Պարզվել է, որ Էրվեն ու Ռոուզ-Մարին համամայր քույր ու եղբայր են, հաղորդում է Daily Mail-ը:
Բանն այն է, որ Ֆրանսիայում միայն մեկ ծնողը կարող է նշվել երեխայի ծննդյան վկայականում, եթե նա լույս աշխարհ է եկել արյունապղծության արդյունքում: Այդ պատճառով 2016թ. դատարանն որոշել է, որ մոր՝ Ռոուզ-Մարիի, անունը փաստաթղթից պետք է հեռացվի, որպեսզի արյունապղծության մասին ոչ ոք չիմանա:
Ամուսինները բաժանվել են դստեր ծնվելուց հետո, այդ պատճառով մայրը բողոքարկել է վճիռը, և դատարանը որոշել է, որ փաստաթղթում կարող են նշվել երկու ծնողներն էլ: Այժմ ութամյա Օսեանը ապրում է մոր հետ, հայրն առանձնապես նրա կյանքին չի մասնակցում: